Որոնել
Փակել
Please select payment method

Նորություններ

ANSALIGY կոսմետիկայի եզակի բաղադրիչները

  • Aescin
  • SWT- 7
  • Niacinamide PC
  • Ceramide Complex CLR
  • Cooper Peptide
  • VC-IP
  • Matrixyl

AESCIN

ANSALIGY-ի արտադրանքներից ոչ մեկը չի փորձարկվում կենդանիների վրա և չի պարունակում կենդանական բաղադրիչներ: Ավելին, մենք փորձում ենք հնարավորինս շատ ավելի բնական բաղադրիչներ օգտագործել: Դրանցից մեկը Aescin- ն է`ANSALIGY- ի յոթ հիմնական ակտիվ բաղադրիչներից մեկը։

Բնության ընծան

Aescin-ը սապոնինների խմբից նյութ է, որը ստացվում է ձիու շագանակի սերմերից: Այս ծառը պատկանում է sapidin ընտանիքին, այն ունի գեղեցիկ ծաղկաբույլեր և հասնում է տպավորիչ չափսերի։ Ձիու շագանակը (Aesculus hippocastanum) կարող է հասնել 25 մետր բարձրության: Դեռ 16-րդ դարում ձիու շագանակը բերվեց Կոստանդնուպոլիս, իսկ 1588 թվականին հաստատվելով Վիեննայում, այն սկսեց տարածվել Եվրոպայի այգիներով և զբոսայգիներով, որտեղ, ըստ էության, այսօր հեշտությամբ կարելի է հանդիպել այս ծառատեսակին։ Հատկապես հաճելի է սպասել կեսօրվա շոգի նահանջին այս վեհ ծառի ստվերում։

Ձիու շագանակն իր անունը ստացել է ի շնորհին իր լաքապատ սերմերի, որոնցով կերակրում էին ձիերին: Սակայն կա ևս մեկ վարկած, համաձայն որի տերևի ընկնելուց հետո այն հատվածը, որով տերևը կպած էր կեղևը ճյուղին, նման է ձիու: Այս ծառի ստացվող aescin-ը, ամենատարածված կոսմետիկ բաղադրիչներից մեկն է, որը կարելի է գտնել դեմքի, կոպերի, մարմնի և մազերի համար նախատեսված խնամքի միջոցներում: Ավելին դրա կեղևը, տերևները, ծաղիկը, սերմերը օգտագործվում են բուժական նպատակներով։

Ինչպես է Aescin-ը աշխատում

Aescin-ը օգնում է նվազեցնել հիալուրոնիդաս ֆերմենտի արտադրությունը, որը քայքայում է հիալուրոնաթթուն: Այսպիսով, շագանակի սերմերից ստացվող բաղադրիչն օգնում է մաշկին մնալ ամուր և խոնավեցված: Aescin-ը թերևս չունի հավասարը արյան անոթները ամրապնդելու, մազանոթների թափանցելիությունն ու փխրունությունը նվազեցնելու հարցում: Այն բարելավում է արյան միկրո շրջանառությունը, վերացնում է այտուցվածությունը և տոնուսացնում երակային ցանցը: Այդ պատճառով այն հաճախ կարելի է գտնել արտադրանքներում, որոնք նախատեսված են կուպերոզի և արյունատար անոթների այտուցվածություն դեմ պայքարի համար։

Aescin- ն ունի հակաայտուցային ազդեցություն, այն վերամղում է հեղուկի հոսքը մազանոթներից դեպի անոթներ՝ կանխելով հյուսվածքներում դրա կուտակումը: Եվ սա  aescin-ի դրական որակների ցանկի միայն սկիզբն է: Aescin- ն ունի հակասնկային և հակաբակտերիալ հատկություններ, այն բարելավում է բջիջներում նյութափոխանակության գործընթացները, այն հզոր հակաօքսիդիչ է, ուժեղացնում է ֆոտոպրոտեկտիվ միջոցների ազդեցությունը և օպտիմալացննում ճարպագեղձերը:

Որ  ANSALIGY արտադրանքներն են պարունակում Aescin

Աչքերի եզրագծային քսուք

Աչքերի լիֆտինգ-պատչեր սաթի հատիկներով

Բիոակտիվ մոլեկուլ SWT-7
ANSALIGY-ի արտադրանքը հավասարապես լավ է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա ՝ օգնելով վերականգնել բջջային ռեսուրսները և վերականգնել լավագույն տարիների տեսքը: Այս ամենը պայմանավորված է եզակի և արդյունավետ բաղադրիչներով, որոնցից մեկը SWT-7 է։

Նորարարությունների ժամանակը

Բիոակտիվ SWT-7 մոլեկուլը հեղափոխություն է կոսմետոլոգիայում: Այս բաղադրիչը հայտնաբերվել է վերականգնողական բժշկության, մաշկի հյուսվածքի ինժեներության և փոխպատվաստման մասնագետների և ֆրանսիական Lucas Meyer Cosmetics լաբորատորիայի հետ համագործակցության արդյունքում։

Նորարարական բանաձևը հիմնված է մաքուր սվերտիամարին բիոմոլեկուլի վրա, որը ստացվում է սվերտիա չիրատա/հնդկական ջենտիա բույսի տերևներից, որն աճում է Հիմալայներում: Այս բույսը համարվում է այուրվեդիկ, ունի բուժիչ հատկությունների տպավորիչ ցուցակ, ընդունակ է բուժել վերքերը և այրվածքները: Գիտնականները որոշեցին  էլ ավելի մանրամասնորեն ուսումնասիրել այս բույսի վերականգնող հատկությունները, որի արդյունքում աշխարհն իմացավ SWT-7 բաղադրիչի մասին: Բացահայտումն առաջին անգամ ներկայացվել է In-Cosmetics միջազգային ցուցահանդեսում, որտեղ 2015 թ. SWT-7- ը ճանաչվել է «Տարվա լավագույն ակտիվ բաղադրիչ»

Ինչպես է աշխատում SWT-7-ը
Տարիքի հետ մեր մաշկում նվազում է կերատինոցիտների՝ էպիդերմիսի հիմնական բջիջների քանակը: Յուրաքանչյուր տասնամյակ դրանց թիվը կրճատվում է մոտ 10% -ով: Սա հանգեցնում է նրան, որ մաշկը չի կարողանում, ինչպես նախկինում, ինքնուրույն դիմակայել սթրեսին և շրջակա միջավայրի բացասական գործոններին՝ արևի ճառագայթներին և աղտոտված օդին: Այսպիսով առաջանում են կնճիռներ, չորություն, դեմքի գունատություն`այն ամենը, ինչ մենք անվանում ենք ծերացման տեսանելի նշաններ:

SWT-7-ը  ստիպում է կերատինոցիտներին չհանձնվել և գործել ինչպես երիտասարդության շրջանում՝ խթանելով դրանց արտադրությունը ճարպային հյուսվածքի ցողունային բջիջների միջոցով: Արդյունքը մաշկի փուլային վերականգնումն է `բջիջ առ բջիջ, շերտ առ շերտ, որն իր հերթին խտացնում է էպիդերմիսը և նվազեցնում կնճիռների խորությունը:

Արագ արդյունքներ

SWT-7 բաղադրիչի անվանման մեջ 7 թիվը պատահական չէ: Էպիդերմիսի վերականգնման և երիտասարդացման առաջին ազդեցությունը նկատվում է արդեն իսկ 7 օր հետո, իսկ մաշկի բջիջների նորացման ամբողջական ցիկլից հետո՝ 28 օր անց, կնճիռները նկատելիորեն հարթվում են: Բաղադրիչը ոչ միայն հաղթահարում է կնճիռները, այլև բարելավում է էպիդերմիսի որակը։ Այն բարձրացնում է մաշկի խտությունն ու առաձգականությունը, հարթեցնում է երանգը և արագ վերականգնում վնասված և բորբոքված հատվածները: Բջիջների վերականգնումը այս բաղադրիչի հիմնական առավելություններից մեկն է, և այն գործնականում չունի իրեն հավասարը։

Որ  ANSALIGY արտադրանքներն են պարունակում SWT-7В

Բալանսավորող գիշերայի քսուք

Վերականգնող գիշերային քսուք

Փայլատող քսուք

Խոնավեցնող ինտենսիվ ցերեկային քսուք

Աչքերի եզրագծային քսուք

Վիտամինային Կոմպլեքս NIACINAMIDE PC

Գիտությունը անընդհատ կատարելագործում է կոսմետիկ միջոցների բաղադրությունը`ստեղծելով բնական բաղադրիչների նոր համադրություններ: ANSALIGY- ում մենք սատարում ենք այս մոտեցումը և մեր արտադրության մեջ օգտագործում ենք միայն ամենաարդյունավետ օրգանական ածանցյալները, այդ թվում NIACINAMIDE PC վիտամինային կոմպլեքսը:

Մեր օրերի հերոսը

Niacinamide PC- ն վիտամին B3- ի մի տարբերակ է, առանց որի մեր մաշկի համար դժվար կլինի: Այն մեծացնում է կոլագենի սինթեզը, խոնավացնում է, ավելացնում լիպիդների պարունակությունը, խթանում դերմիսում միկրո շրջանառությունը, մի խոսքով, անում է ամեն ինչ ժամանակի և սթրեսի անխուսափելի հետեւանքներին դիմակայելու համար։

Niacinamide PC- ն մշակվել է շվեյցարական DSM ընկերության կողմից `հատուկ կոսմետիկ նպատակներով, և իսկական հայտնագործություն է գեղեցկության արդյունաբերության ոլորտում։ Գիտնականները ստեղծել են հրաշք նյութ, որը միայնակ կարող է հաղթահարել մաշկի գրեթե բոլոր խնդիրները: Բայց այս բաղադրիչի ուսումնասիրությունը դեռևս շարունակվում է։ Օրինակ՝ DSM-ի կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Niacinamide PC–ն հեշտությամբ դիմադրում է շրջակա միջավայրի աղտոտմանը և սարքավորումների  կապույտ լույսին, որի բացասական ազդեցությունները մաշկի վրա արդեն գիտականորեն ապացուցված է:

Niacinamide PC- ն ունակ է.
Niacinamide-ը բազմապրոֆիլ բաղադրիչ է, որը հավասարապես լավ է ազդում զգայուն, չոր, յուղոտ և ծերացող մաշկի վրա: Առաձգականության կորուստ, ակնե, ռոզացեա, գրգռում, հիպերպիգմենտացիա։ Եվ սա ամբողջական ցուցակը չէ այն խնդիրների, որոնք այս բաղադրիչը կարող է հեշտությամբ հաղթահարել։

Բացի այն, որ Niacinamide-ը բազմապրոֆիլ է, դրա բանաձևը քիմիապես կայուն է, այսինքն՝ դիմացկուն է ջերմաստիճանի փոփոխություններին և համատեղելի է շատ բաղադրիչների հետ: Բայց սա դեռ ամենը չէ։ Մեր հերոսը ներթափանցման մեծ ունակություն ունի, և որոշ բաղադրիչների համար այն նույնիսկ ծառայում է որպես հաղորդիչ: Օրինակ ՝ պեպտիդներով, ռետինոիդներով և վիտամին C-ի ոչ թթվային ձևերով քսուքներում հաճախ նիացինամիդը ներառվում է մաշկի ավելի խորը շերտերի մեջ ավելի լավ ներթափանցումն ապահովելու համար: Niacinamide PC- ն կարող է նաև հանդես գալ որպես պաշտպան։ Այն ուժեղացնում է կերամիդների կենսասինթեզը, որոնք, իրենց հերթին, պաշտպանիչ պատնեշ են կազմում մաշկի մակերևույթին և օգնում վերջինիս ավելի արագ թարմանալ։

Կնճիռների դեմ պայքարում Niacinamide PC- ն նույնպես գերազանց է: Ուսումնասիրությունները ապացուցում են, որ բաղադրիչը խթանում է ֆիբրոբլաստների արտադրությունը 20% -ով, իսկ կոլագենի արտադրությունը՝ ընդհուպ մինչև 54% -ով: Իհարկե, այս ամենին հնարավոր է հասնել միայն niacinamide պարունակող խնամքի միջոցների ամենօրյա օգտագործման դեպքում, բայց նույնիսկ այդպիսի կայունության դեպքում միայն եզակի բաղադրիչներ կարող են ապահովել նման արդյունքներ։

Ակնկալվող արդյունքներ

Niacinamide-ի գերազանց պաշտպանիչ և մաշկը վերականգնող հատկությունները ապահովում են գերազանց հակատարիքային ազդեցություն, մինչդեռ հակաօքսիդիչ հատկությունները շտկում են անառողջ գույնը: Վիտամին B3-ի ածանցյալը նաև հանգստացնող ազդեցություն ունի, ինչը կարևոր է մաշկի գերզգայնություն, կուպերոզ և ռոզացեա ունեցող աղջիկների համար։

Այս բաղադրիչն ի վիճակի է շտկել մաշկի անհավասար երանգը, պակաս նկատելի դարձնել ակնեի և հիպերպիգմենտացիայի հետքերը: Niacinamide PC-ն կանխում է բջիջների խոնավության կորուստը, և եթե դա անհրաժեշտ է մաշկին, աստիճանաբար վերականգնում է ջրային զանգվածի հավասարակշռությունը:

Որ  ANSALIGY արտադրանքներն են պարունակում Niacinamide PC

  1. Աչքերի եզրագծյին քսուք
  2. Խոնավեցնող լոսյոն
  3. Մարմնի քսուկ Slim & Lifting

Նորարական CLR Ceramide կոմպլեքս

ANSALIGY արտադրանքի մեջ մենք համատեղել ենք միայն ամենաարդյունավետ բաղադրիչները: Մեր յուրաքանչյուր արտադրանքի հիմքում ընկած են նորարարությունն ու համապատասխանությունը միջազգային չափանիշներին: CLR Ceramide կոմպլեքսը այն բաղադրիչներից մեկն է, որով մենք հատկապես հպարտանում ենք։

Միայն ամենալավը

CLR Ceramide կոմպլեքսը մշակվել է գերմանական CLR ընկերության կողմից: CRL-ը բժիշկ Կուրտ Ռիխտեռի քիմիական լաբորատորիան է, որը դարձել է առաջատարը նորարարական կոսմետիկ ակտիվ բաղադրիչների ոլորտում: CLR Ceramide կոմպլեքսը բուսական լիպիդների խառնուրդ է, որոնք իրենց հերթին ստացվում են սոյայից:

Բիոտեխնոլոգները սիրում են այս միացությունը իր թեթև թափանցող ունակության, ինչպես նաև օգտակար հատկությունների տպավորիչ ցանկի համար: Կերամիդները պաշտպանում են մաշկը շրջակա միջավայրի վնասակար գործոններից, այդ թվում ալերգեններից և թունավոր նյութերից: Ամենակարևորը, նրանք ոչ միայն վերականգնում են մաշկը, այլ նաև բառացիորեն վերակառուցում են դրա կառուցվածքը քայլ առ քայլ։

Ինչպես է աշխատում CLR Կեռամիդ կոմպլեքսը

Մաշկի եղջերաթաղանթի գրեթե կեսը բաղկացած է կերամիդներից: Դրանց պակասությունը հանգեցնում է մաշկի բնական պաշտպանիչ բատնեշի խաթարմանը. Էպիդերմիսը սկսում է կտրուկ արձագանքել ջերմաստիճանի փոփոխություններին, արևին և նույնիսկ  ծորակի ջրին, քանի որ արտաքին ալերգենները, տոքսինները և աղտոտիչները կարող են ազատորեն թափանցել դրա մեջ: Բացի այդ, մաշկը դառնում է գերզգայուն, կորցնում է խոնավությունը, մինչդեռ էպիդերմիսի խորը շերտերում հեղուկի մակարդակն է, որն ազդում է բջիջների բնականոն գործունեության վրա: Արդյունքը իրեն սպասել չի տալիս։ Շուտով առաջանում է չորություն, թեփոտվածություն, բորբոքում և կարմրություն, ինչը կարող է հանգեցնել կնճիռների առաջացմանը։

Որպեսզի դա տեղի չունենա, մաշկը արտաքին օգնության կարիք ունի լիպիդների պաշարները լրացնելու համար, և CLR Ceramide կոմպլեքս պարունակվող պրոդուկտները լավագույնս են կատարում այս խնդիրը: Դրանք վերականգնում են լիպիդային պատնեշը, կանխում մաշկի ջրազրկումը, հանգստացնում զգայուն և բորբոքված տարածքները: Այստեղ կերամիդները մի տեսակ ցեմենտի դեր են խաղում՝ էպիդերմիսի բջիջները միմյանց հետ ամուր կապված պահելով, միևնույն ժամանակ հարթեցնելով մաշկի ռելիեֆը և գույնը:

Ակնկալվող արդյունքներ

Կարող ենք վստահորեն ասել, որ CLR Ceramide կոմպլեքսը մաշկի առողջության համար կարևոր բաղադրիչ է, որի շնորհիվ մաշկը ապահովված կլինի ջրային զանգվածով և պաշտպանված կլինի շրջակա միջավայրից հնարավոր վնասներից: Շատ հաճախ կերամիդները կարելի է գտնել խոնավեցնող միջոցների և պաշտպանիչ քսուքների մեջ, սակայն բաղադրիչի կարողությունը դրանով չի սահմանափակվում: Նման կոսմետիկան նախատեսված է այն աղջիկների համար, ում մաշկը զգայուն է և վատ է արձագանքում կոսմետիկ միջոցներին:

Բացի այդ, լիպիդային բաղադրիչները պատասխանատու են առաձգականության համար, դրանք ստիպում են բջիջներին աշխատել ամբողջ ուժով, որի համար կերամիդները հաճախ ընդգրկվում են հակատարիքային խնամքի միջոցներում: Կերամիդներով քսուքները տարածված են նաև երիտասարդների շրջանում։ Կերամիդ պարունակող միջոցներով ամենօրյա կանոնավոր խնամքը  վերականգնում է լիպիդային պատնեշի ամբողջականությունը

Որ Ansaligy արտադրանքներն են պարունակում CLR Ceramide կոմպլեքս

Վերականգնող գիշերային քսուք

Աչքերի եզրագծային քսուք

ՊՂՆՁԻ ՊԵՊՏԻԴ
ANSALIGY կոսմետիկայի նպատակն է մոբիլիզացնել մաշկի բջիջների ռեսուրսները, որպեսզի այն ճառագի երիտասարդություն և առողջություն: Մեր արտադրանքը ստեղծելիս մենք հատկապես ուշադիր ենք դրա բաղադրության նկատմամբ: Պղնձի պեպտիդը ժամանակի ընթացքում փորձարկված բաղադրիչ է, որին կարելի է վստահել։

Հայտնագործություն գիտնականների համար

Պղնձի տրիպեպտիդը պղնձի և ամինաթթուների խառնուրդ է: Բայց այն այնքան պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Սա բարդ քիմիական բաղադրիչ է, և  կոսմետիկայի շուկայում ամենևին նոր խաղացող չէ: Գիտնականները երկար ժամանակ հետաքրքրություն էին ցուցաբերում այս բաղադրիչի նկատմամբ և դեռ շարունակում են ուսումնասիրել դրա հնարավորությունները: Սկզբում պղնձի տրիպեպտիդը համարվում էր աճի գործոնի անալոգ, ժամանակի ընթացքում հայտնաբերվեցին դրա վերականգնողական գործառույթները, և այսօր կորեական ուսումնասիրությունների շնորհիվ պարզվել է, որ այն իսկական փրկություն է կնճիռներից:

Իր ցածր մոլեկուլային քաշով կառուցվածքի շնորհիվ այն հեշտությամբ թափանցում է մաշկի եղջերաթաղանթ, որտեղ ակտիվորեն աշխատում է բջիջները վերականգնելու ուղղությամբ: Կարևոր է նաև այն, որ պղնձի տրիպեպտիդը կենսաբանորեն մոտ բաղադրիչ է մարդու համար: Երիտասարդ մարմնում այն ​​առատորեն առկա է հյուսվածքներում, բայց տարիքի հետ դրա մակարդակը խիստ անկում է ապրում: Եվ գիտնականները կարծում են, որ այս փաստը կնճիռների առաջացման, վերքերի և այրվածքների դանդաղ ապաքինման և նույնիսկ մազերի խտության կորստի պատճառներից մեկն է։

Ինչպես է Պղնձի Պեպտիդն աշխատում

Սա ամենաարդյունավետ պեպտիդներից մեկն է, որը թույլատրվում է ներառել կոսմետիկ միջոցների մեջ: Պղնձի պեպտիդի հիմնական առավելությունն այն է, որ այն գործում է ոչ թե մակերեորեն, այլ ներսից։ Այն հասնում է ֆիբրոբլաստներին և վերածրագրավորում դրանք: Նման ցնցումից հետո ֆիբրոբլաստները սկսում են սինթեզել արտաբջջային մատրիցայի նոր բաղադրիչներ, այդ թվում էլաստինը և կոլագեն: Բացի այդ, աշխատասեր պղնձի պեպտիդը պաշտպանում է բջիջները ազատ ռադիկալների ազդեցությունից, այսինքն՝ այն ոչ միայն վերսկսում է գործընթացներ, որոնք վերադարձնում են մաշկի երիտասարդությունը, այլ նաև փորձում է պաշտպանել բջիջների ԴՆԹ-ն վնասներից:

Այս ամենը ձգում և առաձգականություն է հաղորդում մաշկին,  նկատելիորեն նվազեցնում է կնճիռների խորությունն ու քանակը և զգալիորեն բացացնում տարիքային բծերի գույնը: Նման արդյունքները այնքան են տպավորել բիոտեխնոլոգներին և կոսմետիկ միջոցներ արտադրողներին, որ նրանք պղնձի պեպտիդը ճանաչել են ավելի արդյունավետ միջոց երիտասարդության համար պայքարում, քան ռետինոիդները կամ վիտամին C- ն: Պարզվել է նաև, որ պղնձի պեպտիդները խթանում են շատ ավելի կոլագեն՝ համեմատած վերը նշված բաղադրիչների հետ:

Ակնկալվող արդյունքներ

Պղնձի պեպտիդի հզորությունը մաշկի բջիջների վերականգնման մեջ է: Այդ պատճառով այն լավ է գործում նույնիսկ բորբոքված, զգայուն և ալերգիայի հակված մաշկի վրա: Այս բաղադրիչով արտադրանքները ապահով կերպով նշանակվում են կարմրությունը նվազեցնելու համար այնպիսի տրավմատիկ պրոցեդուրաներից հետո, ինչպիսիք են լազերային երիտասարդեցումը և ֆոտոերիտասարդեցումը: Պղնձի տրիպեպտիդ պարունակող քսուկը շատ օգտակար է հատկապես մեծ քաղաքներում։ Փոշին, արտանետվող գազերը, տոքսինները և շրջակա միջավայրի այլ աղտոտիչները թափանցում են մաշկ և առաջացնում օքսիդացման գործընթացներ: Պղնձի պեպտիդը ոչ միայն ստիպում է բջիջներին վերականգնվել, այլև հանդես է գալիս որպես հակաօքսիդիչ։

Այս ցուցակին ավելացնում ենք հզոր հակատարիքային ազդեցությունը և ստանում ենք բազմապրոֆիլ բաղադրիչ: Ի դեպ, 2-4 շաբաթվա ընթացքում պղնձի տրիպեպտիդի կնճիռները հարթեցնելու և մաշկի տուրգորը մեծացնելու ունակության համար այն ստացել է «կոսմետիկ ֆիլլեր» անվանումը

Որ ANSALIGY արտադրանքներն են պարունակում Պղնձի պեպտիդ

Աչքերի եզրագծային քսուք

VC-IP Վիտամին C–ի ածանցյալ

ANSALIGY-ի ողջ արտադրանքն արտադրվում է Ռուսաստանում, սակայն միևնույն ժամանակ համապատասխանում է միջազգային պահանջներին։ Բարձր արդյունավետություն ունեցող բաղադրիչները հասնում են մեր լաբորատորիա ամբողջ աշխարհից:Այդպիսի բաղադրիչներից է ճապոնական Նիկկոլ ընկերության VC-IP բաղադրիչը, որը դանդաղ լուծվող վիտամին C-ի ածանցյալ է:

Վիտամինային լիցքեր

Վիտամին C- ն կամ ասկորբինաթթուն հանդիսանում է հակաօքսիդիչների շարքի առաջատարը, այն հաճախ ավելացվում է հակատարիքային արտադրանքի բաղադրությանը, քանի որ այս բաղադրիչը չունի իրեն հավասարը կոլագենի արտադրությունն արագացնելու, ֆոտոծերացման, մաշկի խամրածության և գունատության դեմ պայքարելու գործում: Վիտամին C-ն օժտված է հակաօքսիդիչ հատկություններով, ինչը նշանակում է, որ այն կանխում է ազատ ռադիկալների բացասական ազդեցությունը մաշկի բջիջների վրա, այսինքն՝ դանդաղեցնում է ծերացման գործընթացը և բարելավում ողջ օրգանիզմի վիճակը:


Կոսմետոլոգիայում, բացի խնամքի միջոցներից, վիտամին C- ն հաճախ օգտագործվում է մասնագիտական ​​պրոցեդուրաներում` ինչպիսիք են քիմիական և ուլտրաձայնային պիլինգը, մեքենայական և մանուալ մերսումը, դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար: Դժվարությունը կայանում է նրանում, որ մարդու մարմինը չի արտադրում վիտամին C, և մեզ անհրաժեշտ է այն ստանալ սննդից կամ ընդունել վիտամինային հավելումների տեսքով: Եթե ​​մարմինը չի ստանում այս արժեքավոր թթուն, մաշկը  նույնպես տուժվում է։ Սակայն կա մի նրբություն՝ օրական 1000 մգ-ից ավելի վիտամին C ստանալը կարող է ունենալ տարբեր բացասական հետևանքներ, քանի որ այդպիսի քանակը պարզապես չի կլանվի, և միայն կվնասի երիկամներին: Այս խնդիրն ունի լուծում՝ ընտրել խնամքի միջոցներ, որոնք պարունակում են վիտամին C և դրա ածանցյալներ:

Ինչպես է աշխատում VC-IP-ն

Կոսմետոլոգներն ու տեխնոլոգները վաղուց գիտեին, որ վիտամին C- ն որպես կոսմետիկ բաղադրիչ ունի շատ արժեքավոր հատկություններ, բայց ամեն ինչ այդքան էլ հեծտ չէ։ Այն ինտենսիվորեն օքսիդանում է, փոխում գույնը, և դա մեծապես բարդացնում է դրա օգտագործումը կոսմետիկ ոլորտում: Քիմիկոսները գտել են խնդրի լուծումը։ Նրանց հաջողվել է ստեղծել վիտամին C- ի ավելի կայուն ձևեր, որոնց շարքին է պատկանում VC-IP-ն: Սա վիտամինի դանդաղ լուծվող ձև է, որի լրիվ անվանումը՝ ասկորբիլ տետրայզոպալմիտատ է։

Բաղադրությունը չի կորցնում կայունությունը բարձր ջերմաստիճանի պայմաններում, այն լավ է լուծվում յուղերի մեջ, բայց խնամքի միջոցների համատեքստում մեզ համար գլխավորն այն է, որ այն հիանալի ներթափանցում է բջջային թաղանթներ` միաժամանակ արտազատելով մաքուր վիտամին C, որը ակտիվորեն ներգրավվում է ֆիզիոլոգիական պրոցեսների մեջ։

Ակնկալվող արդյունքներ

Որպես խնամքի միջոցների բաղադրիչ, VC-IP-ն աշխատում է միանգամից մի քանի ուղղությամբ։ Որպես երիտասարդացնող բաղադրիչ, այն խթանում է կոլագենի սինթեզը, որպես պիգմենտացիայի և անհավասար երանգի դեմ պայքարող՝ ճնշում է մելանինի առաջացումը մաշկի բջիջներում, թուլացնում է ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանարար ազդեցությունը ԴՆԹ բջիջների վրա և արդյունավետորեն խթանում է դրանց վերականգնման գործընթացները։ Օգտագործելով VC-IP պարունակող ապրանքներ, օրեցօր կնկատեք, թե ինչպես է մաշկը դառնում ավելի հարթ, ձիգ և երիտասարդ, իսկ ծերացման գործընթացը դանդաղում է:

Որ  ANSALIGY արտադրանքներն են պարունակում VC-IP

Բալանսավորող գիշերային քսուք

Վերականգնող գիշերային քսուք

Փայլատող ցերեկային քսուք

Խոնավեցնող ինտենսիվ ցերեկային քսուք

Աչքերի եզրագծային քսուք

Վերականգնող մետաքսի շիճուք

Վերականգնող մետաքսե յուղ

Պեպտիդ Matrixyl Synthe’6

ANSALIGY արտադրանքի խնդիրն է մոբիլիզացնել մաշկի ռեսուրսները, որոնք կօգնեն վերջինիս վերականգնել կամ պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը: Եվ մեր հիմնական գործիքը նորարարական բանաձևերն են: Մեկ այլ բաղադրիչ, որի վրա ապավինում են ANSALIGY լաբորատորիաները՝ Matrixyl պեպտիդն է։

Պեպտիդների դարաշրջան

Նյութերի այս ընտանիքի մասին վաղուց է խոսվում։ Պեպտիդներին վերագրվում են շատ արժանիքներ, բայց հիմնականը միշտ եղել է մաշկի լրիվ երիտասարդացումը: Պեպտիդներն ունեն նվազագույն կողմնակի հետևանքներ, քանի որ զերծ են խառնուրդներից, և սա ևս մեկ պատճառ է, որ դրանք այդքան հարգված են գեղեցկության արդյունաբերության ոլորտում: Կա պեպտիդների ահռելի բազմազանություն, գիտությանը հայտնի է ավելի քան մեկ ու կես հազար տեսակ, և տարեկան ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա դեռևս սահմանը չէ: Այնուամենայնիվ, այս առատության միայն փոքր մասն է օգտագործվում կոսմետոլոգիայում: Իսկզբանե պեպտիդներն օգտագործվել են որպես հակատարիքային բաղադրիչ, քանի որ դրանք խթանում են կոլագենի և էլաստինի արտադրությունը, բայց այսօր գիտական ​​հանրությանը հայտնի են նոր սերնդի պեպտիդներ, որոնք պայքարում են ոչ միայն կնճիռների, այլ նաև հիպերպիգմենտացիայի և մաշկի ավելորդ զգայունության դեմ: Այս սուպերհերոսներից մեկը Matrixyl Synthe’6 պեպտիդն է:

Ինչպես է Matrixyl Synthe’6-ը աշխատում


Պեպտիդները բաղկացած են ամինաթթուներից՝ փոքր չափի մոլեկուլներով, ուստի նրանք հեշտությամբ հաղթահարում են էպիդերմիսը և մտնում մաշկի խորը շերտերը, որտեղ սկսում են իրենց աշխատանքը: Matrixyl Synthe’6- ը պատկանում է ազդանշանային պեպտիդների շարքին, որոնց հիմնական խնդիրն է ազդանշաններ ուղարկել բջիջներին որոշակի գործողությունների համար: Օրինակ, այդպիսի պեպտիդները կարող են բջիջներին տեղեկացնել, որ դրանց մեջ կա կոլագենի պակաս։

Մաշկն ընկալում է այս ազդանշանը որպես գործողության ազդանշան և սկսում է ավելի շատ կոլագեն արտադրել: Նույնը տեղի է ունենում էլաստինի և հիալուրոնաթթվի հետ: Սա ապագայի տեխնոլոգիա է։ Երիտասարդությունը պահպանելու համար մաշկը քիմիայով ծանրաբեռնելու անհրաժեշտություն չկա, բավական է այն մատակարարել այնպիսի բաղադրիչներով, որոնք կսկսեն բջիջներին դրդել աշխատել ինչպես երիտասարդության շրջանում: Matrixyl Synthe’6 խթանող պեպտիդը բարձր տեխնոլոգիական բաղադրիչի տեսակ է:

Ակնկալվող արդյունքներ

Matrixyl Synthe’6 պեպտիդ պարունակող խնամքի միջոցը մաշկին կստիպի հիշել ամեն ինչ։ Օրեցօր կբարձրանա մաշկի խտությունն ու առաձգականությունը, կսկսեն նորացման գործընթացներ, մաշկի ռելիեֆը կդառնա հավասարաչափ, էպիդերմիսը կլցվի խոնավությամբ և կվերականգնվի վնասված հատվածներում։

ՄԱՏՐԻՔՍԻԼ ՍԻՆԹԵ '6-ի ազդեցության առանձին հատվածը կնճիռներն են։ Պեպտիդային կոսմետիկան ունի մեծ առավելություն ռետինոիդներ և թթուներ պարունակող միջոցների նկատմամբ։ Այն կարող է օգտագործվել օրվա կամ տարվա ցանկացած պահի: Այն տալիս է խոստացված արդյունքները կանոնավոր և երկարաժամկետ օգտագործման դեպքում։  Հետևողականությունը կարևոր է պեպտիդների հետ հարաբերություններում:

Որ ANSALIGY արտադրանքներն են պարունակում Matrixyl Synthe’6

Խոնավեցնող ինտենսիվ ցերեկային քսուք

Հավասարակշռող գիշերային քսուք

Լավագույն վաճառք

Աչքերի պատչեր «Վարունգ» 15հատ 15%
38 250 դր․ 45 000 դր․
3 000 դր․
3 000 դր․
Մարմինը սնուցող վիտամինային միքս 30%
38 500 դր․ 55 000 դր․
Թարմացնող կիտրոն 35%
9 068 դր․ 13 950 դր․
Երիտասարդացնող կիվի 35%
9 068 դր․ 13 950 դր․
Մոշի գիշերներ 35%
9 068 դր․ 13 950 դր․
Ծորենու դրախտ 35%
9 068 դր․ 13 950 դր․
Վայրի հապալաս 35%
9 068 դր․ 13 950 դր․
Սաթե թարմություն 20%
8 360 դր․ 10 450 դր․
Սաթե խնամք 35%
20 443 դր․ 31 450 դր․
Մշտապես առողջ մազեր 20%
40 880 դր․ 51 100 դր․
Անթերի վարսեր 20%
52 880 դր․ 66 100 դր․
Երազանքի մարմին 30%
33 600 դր․ 48 000 դր․
Խնամք ողջ օրվա համար 40%
86 070 դր․ 143 450 դր․