
Բոդիպոզիտիվի, մարզման կարևորության և իմ մարզման ռեժիմի մասին
Ես միշտ խնդիրներ եմ ունեցել ավելորդ քաշի հետ, ուստի հասուն կյանքիս ամբողջ ընթացքում ես պահել եմ դիետաներ և մարզվել եմ։ Իմ առաջին մարզական հեծանիվը ունեցել եմ 16 տարեկանում: Ինչ-որ մեկը կարող է ուտել այն, ինչ ուզում է և դեռ հիանալի մարզավիճակում մնալ, բայց սա իմ մասին չէ։
Եթե ես այսօր ինձ ազատություն տայի ու շատ քաղցրավենիք ուտեի, վաղը արդյունքը կտեսնեի կշեռքի վրա: Աստված ինձ չի շնորհել այնպիսի կազմվածք, որի վրա աշխատելու կարիք չկա, բայց շնորհել է այլ բան, ու շատ ավելին: Ես շատ փիլիսոփայորեն եմ վերաբերվում այս խնդրին: Կարող եք համակերպվել ձեր բնության հետ, կամ կարող եք պայքարել և փոխել այն. Իմ ընտրությունը երկրորդ տարբերակն է։
Ես միշտ ասում եմ, որ ցանկացած նոր ձառնարկած գործում կարևորը կանոնավորությունն ու հետեւողականությունն է: Ես Marvel Universe- ի հերոսուհի չեմ, և չնայած հազվադեպ, բայց երբեմն բաց եմ թողնում մարզումները: Բայց եթե չկա ֆորս-մաժոր, և ես ապրում եմ իմ սովորական աշխատանքային գրաֆիկով, ապա ես շաբաթը առնվազն երեք անգամ մարզվում եմ։ Աա ֆունկցիոնալ մարզում է, ձգում և հիմնական քաշային վարժություններ: Ինտերվալ ռեժիմում մարզվելու համար ես օգտագործում եմ սրտի մակարդակի ցուցիչ։ Կան սրտի մակարդակի հաճախականության մի քանի ռեժիմներ, որոնց հսկողությունը թույլ է տալիս չծանրաբեռնել մարմինը և վերահսկել ճարպի այրման գործընթացը: Ի վերջո, ողջ խնդիրը կայանում է ճարպի մեջ, ավելի ճիշտ`դրա տոկոսի։
Այս թեմայով մենք շատ ենք զրուցում իմ մարզիչ Միշա Կուզնեցովի հետ: Կան բարակ կազմվածքի տեր աղջիկներ, ովքեր ունեն 10-15% մարմնի ճարպ (խոսքը ճարպի, ջրի և մկանների բալանսի մասին է): Նման ցուցանիշներով դուք կարող եք ուտել այնքան, որքան ցանկանում եք և չգիրանալ, բայց ինձ համար ճարպի տոկոսը նույնիսկ մինչև 15-16% իջեցնելը մի ամբողջ արվեստ է և հսկայական աշխատանք ինքս ինձ վրա:
Ես միշտ ասում եմ, որ ցանկացած նոր ձառնարկած գործում կարևորը կանոնավորությունն ու հետեւողականությունն է։
Չեմ կարող ասել, որ ես պաշտպանում եմ բոդիպոզիտիվը, ավելին՝ ես դրան քննադատաբար եմ վերաբերվում: Իմ կարծիքն այն է, որ պլյուս չափերի մոդելները պետք է ավելի շատ հոգ տանեն իրենց առողջության մասին և պարբերաբար հետազոտվեն: Այո, Էշլի Գրեմը շատ գեղեցիկ է, նա ավելի լավ տեսք ունի, քան բոլոր այն գերեր կանայք, ում մեզ ցույց են տալիս համացանցում, բայց մենք նրա բժշկական գրառումները չենք տեսել: Սա անորեքսիայի հակառակ կողմն է: Եթե այսօր շատ մարդիկ խոսում են բոդիպոզիտիվի մասին, դա չի նշանակում, որ 100 կգ քաշը նորմ է: Առողջությունն առաջին տեղում է: Բոլոր բժիշկները, որոնց ես դիմել եմ, համոզված են, որ ավելորդ քաշը միշտ վատ է: Եվ ես դա գիտեմ ինքս ինձ համար։ Եթե ես 65 կգ եմ, իսկ իմ հասակը 168 սմ է, դա նշանակում է, որ ես շատ վատ մարզավիճակում եմ, և դա ազդում է իմ կյանքի որակի վրա:
Իմ գլխավոր կանոնները սպորտում
- 1. Ես մարզվում եմ շաբաթական առնվազն երեք անգամ և համատեղում եմ ֆունկցիոնալ մարզումը, ձգումները և հիմնական ծանրամարզումը:
- Օրինաչափություն և հետեւողականություն: Որպեսզի լավ տեսք ունենամ, ես պետք է զբաղվեմ սպորտով և շատ ակտիվ։
- Ինտերվալ մարզումների ժամանակ ես օգտագործում եմ սրտի մակարդակի ցուցիչ: Այն թույլ է տալիս վերահսկել սրտի զարկերի հաճախականությունը, հետեւաբար՝ մարմնի վիճակը և ճարպի այրման գործընթացը: Ես միշտ առավոտյան եմ սպորտով զբաղվում: Մարզումներից հետո մինչև աշխատանքային օրվա ավարտը բավականաչափ էներգիա եմ ունենում, այնպես որ երեկոյան էլ ուժ եմ ունենումմ ինձ ընտանիքիս նվիրվելու համար:
Կարգախոսներ
- «Այսօր ես 43 տարեկան եմ, ուզում եմ լավ տեսք ունենալ, ուզում եմ դրդել մարդկանց փոխվել դեպի լավը ։»
- «Դուք կարող եք համակերպվել ձեր բնության հետ, բայց կարող եք պայքարել և փոխել այն: Իմ ընտրությունը երկրորդն է»:
- «Եթե ես ինձ թույլ տամ հանգստանալ, դա միանգամից կարտացոլվի իմ կազմվածքի վրա: Ես գիտակցում եմ դա, բայց ես խուճապի չեմ մատնվում, չեմ ընկճվում, չեմ նախանձում նրանց, ովքեր գենետիկորեն հակված չեն ավելորդ քաշի, ես գործում եմ»։