Որոնել
Փակել
Please select payment method

Ինչպես բրեկետները փոխեցին դեմքս առանց վիրահատության։

Մի քանի տարի առաջ ես հասկացա, որ երիտասարդության և գեղեցկության երկարացման հարցում գրեթե ամենակարևորը ճիշտ ատամնանստվածքն է: Եվ ես շատ արագ որոշեցի բրեկետներ կրել: Ես դրանք կրել եմ երկու տարի, և հիմա երկու տարբեր մարդիկ են ինձ նայում լուսանկարներից՝ առաջ և հետո: Արդյունքում ես ստացա դեմքի կատարյալ կառուցվածք և կատարյալ ժպիտ:

Ինչու որոշեցի բրեկետներ կրել

Ես սկսել եմ բրեկետներ կրել  38 տարեկան հասակում: Մեկ ամիս տատանվում էի, բայց արդյունքում համաձայնվեցի և ընդհանրապես չեմ զղջում իմ որոշման համար՝ ճիշտ հակառակը: Կարծում եմ, որ մարդկությունը դեռևս այս համակարգից ավելի լավը չի գտել, եթե չհամեմատենք բրեկետների արդյունքը վիրահատությունների արդյունքի հետ:
Բրեկետներ կրելուց առաջ ես շատ խորհրդակցեցի բժիշկների հետ և պարզեցի, որ ճիշտ ատամնանստվածքը ցանկացած արտաքին տեսքի հիմքն է: Ի վերջո, մեր ատամների և ծնոտների համակարգը անհրաժեշտ է ոչ միայն պարզապես սնունդ ծամելու համար: Դեմքի մկանների տոնուսի պահպանումը կախված է ատամնանստվածքից։
Տարիքի հետ ատամները մաշվում են։ Խոսքը գնում է միլիմետրի մասին, անզեն աչքով այդ փոփոխությունները տեսանելի չեն, բայց եթե հետևել դեմքի դինամիկային, մի քանի տարի ընդմիջումով, ապա տեսանելի կլինի որ այն փոխվում է և առաջանում են շատ ու շատ կնճիռներ:
Ատամնանստվածքի շտկումն այսօր արեւմուտքում ամենանորաձեւ պրոցեդուրան է, քանի որ այն փոխում է դեմքը: Կորեայում այս խնդիրը լուծվում է վիրաբուժական ճանապարհով, այնտեղ ոչ ոք չի ցանկանում երեք կրել երկաթներ: