
Սննդի չափավորության, հատուկ հացի և ծոմ պահելու մասին
Մանկության տարիներին մայրս և տատիկս ինձ սովորեցրել են մինչև վերջ ուտել այն ամենը, ինչ կլինի իմ ափսեի մեջ: Ժամանակները դժվար էին, սնունդը սուղ էր, և նրանք համառորեն բացատրում էին ինձ, որ ես իրավունք չունեմ ուտելիք թողնել: Այս համոզմունքը իմ մտքում արմատացած է մինչ օրս, և մինչ այժմ ինձ չի հաջողցել դրանից ձերբազատվել:
Մանկության տարիներին մայրս և տատիկս ինձ սովորեցրել են մինչև վերջ ուտել այն ամենը, ինչ կլինի իմ ափսեի մեջ: Ժամանակները դժվար էին, սնունդը սուղ էր, և նրանք համառորեն բացատրում էին ինձ, որ ես իրավունք չունեմ ուտելիք թողնել: Այս համոզմունքը իմ մտքում արմատացած է մինչ օրս, և մինչ այժմ ինձ չի հաջողցել դրանից ձերբազատվել:
Սննդի ընդունման մեջ իմ հիմնական սկզբունքը չափավորությունն է: Անհրաժեշտ է ուտել այնքան, որ ոչ հյուծվածություն լինի, ոչ ճարպակալում: Ես հետեւում եմ որոշակի ռեժիմի և երբեք չեմ անվանում այն դիետա:
Այն մասին, թե ինչպիսին է իմ մենյուի ընտրացանկը, որ մթերքներից եմ հրաժարվել և հատկապես որոնք եմ սիրում:
Այսօր իմ ռեժիմը հիմնականում բաղկացած է սպիտակուցներից և բանջարեղենից: Փորձում եմ նախաճաշել տանը, և դա հաճախ հաց է, աղի ձուկ կամ խավիար, ավոկադո և լորի ձու: Գրեթե միշտ հետս տարաներով սնունդ եմ տանում աշխատանքի։ Տարաները լցնում եմ երեկոյան, իսկ եթե ժամանակ չեմ ունենում, ընտանիքս օգնում է ինձ: Ես ուտում եմ հատուկ հաց, այն սեղմված է, առանց խմորիչի, առանց շաքարի ավելացման, երբեմն նույնիսկ ուղևորությունների մեկնելիս եմ հետս տանում այն, ինչը մի փոքր զարմացնում է շրջապատող մարդկանց: Ձուկն ու բանջարեղենը սննդային բոլոր հարցերի պատասխանն են։
Ես ընդհանրապես քաղցրավենիք չեմ ուտում, չնայած շոկոլադ շատ եմ սիրում մինչեւ վերջին փշուրը
Սա կարող է անսպասելի թվալ, բայց ես չեմ սիրում ռեստորաններից սնունդ պատվիրել: Մանկության տարիներին մայրս և տատիկս ինձ սովորեցրել են ավարտել այն ամենը, ինչ կլինի իմ ափսեի մեջ: Ժամանակները դժվար էին, սնունդը սուղ էր, և նրանք համառորեն բացատրում էին ինձ, որ ես իրավունք չունեմ ուտելիք թողնել: Այս համոզմունքը իմ մտքում արմատացած է մինչ օրս, և մինչ այժմ ինձ չի հաջողվել ձերբազատվել դրանից: Եթե իմ առջև դրվի որևէ ուտեստով ափսե, ես այն ամբողջովին կավարտեմ, հակառակ դեպքում ինձ կտանջի խղճի խայթը ընտանիքիս և ընկերներիս առջև, ովքեր պահել են ինձ համար այդ ամենահամեղ կտորները։
Ես հետեւում եմ որոշակի ռեժիմի և երբեք չեմ անվանում այն դիետա:
Ջուրն ամենուրեք է
Խմելու ռեժիմն ինձ համար շատ կարևոր է: Ես դնում եմ եռացրած ջրով թերմոսը մահճակալիս գլխամասում և արթնանալով առաջին հերթին խմում եմ մեկ բաժակ ջուր։ Սա խթանում է նյութափոխանակության գործընթացն օրգանիզմում: Երբեմն ջրի մեջ մեղր կամ կիտրոն եմ ավելացնում: Այս ըմպելիքը մաքրում է մարմինը տոքսիններից և վնասակար նյութերից: Խորհուրդ եմ տալիս ձեր օրը սկսել մեկ բաժակ տաք ջրով։
Իմ սննդի ռեժիմի հիմնական կանոնները
- Ես ուտում եմ օրը երեք անգամ ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք: Ածխաջրեր պարունակող սննդի ավելի հաճախակի ընդունումը սթրես է ենթաստամոքսային գեղձի համար: Սա հանգեցնում է մեծ քանակությամբ ինսուլինի ազատման, որն ածխաջրերից ստացված շաքարն ակտիվորեն վերածում է ճարպի:
- Ես սիրում եմ և պարբերաբար պահում եմ ծոմ, ինչը ենթադրում է, որ ընթրիքից մինչև նախաճաշ պետք է անցնի 12 ժամ:
- Հազվադեպ եմ ալկոհոլ օգտագործում, իսկ սուրճը ՝ միայն նուշի կաթով:
- Վիտամիններն ու սննդային հավելումները իմ ռեժիմի մի մասն են: