ANSALIGY լիֆտինգ պատչեր դեկոլտեի համար մկնափուշի (ռուսկուսի) էքստրակտով։
ANSALIGY- ի երկար սպասված նորույթը`սրտաձև հիդրոգելային պատչն է, որում ամեն ինչ` ձևից մինչև բաղադրությունը, մշակվել է հատուկ դեկոլտեի հատվածի համար:
Այս հատվածում մաշկը շատ նուրբ է և զգայուն, սակայն սովորաբար այն ստանում է ավելի քիչ խնամք, քան ամնհրաժեշտ է: Ձգողության ուժի ազդեցության ներքո բյուստի ծանրությունը լրացուցիչ բեռ է գործադրում դեկոլտեի հատվածի մկանների վրա, իսկ պլատիզմի՝ պարանոցի մկանների կառուցվածքն ազդում է միկրոշրջանառության վրա, որից կախված են ավշային հոսքն ու մաշկի երանգը:
Պատչի ծածկողակնության լայն մակերեսը թույլ է տալիս դեկոլտեի մաշկին տալ այն ամենն, ինչ հարկավոր է` խորը խոնավացում, տոնուս, ռելիեֆ.
Դեկոլտեյի համար ANSALIGY լիֆտինգ պատչը պարունակում է
- Աֆրիկյան կիգելիայի (Kigelia africana *) պտուղներից սպիտակուցային կիգելին, որը նպաստում է մաշկի խտության և առաձգականության բարձրացմանը՝ խթանելով կոլագենի, էլաստինի, հիալուրոնաթթվի սինթեզը և ունի հակաօքսիդիչ ազդեցություն:
- Բուլբինի տերևի հյութը (Bulbine frutescens **) օգնում է նվազեցնել կնճիռների քանակը և խորությունը`վերականգնող ազդեցության շնորհիվ, խոնավեցնում և պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Բաղադրիչն ունի ECOCERT կատեգորիա:
- Փշոտ մկնափուշի (ռուսկուսի) էքստրակտը * և հեպսերինի ածանցյալը *** տոնայնացնում են մաշկը:
- Լիպիդները, որոնց մի քանի ձևեր առկա են շիճուկում ****, ամրացնում են էպիդերմիսի եղջերաթաղանթը՝ կանխելով ջրի գոլորշիացումը և այդպիսով պահպանելով խոնավության օպտիմալ մակարդակը:
- Մատուտակի (լակրիչնիկի) մզվացքը հարթեցնում է մաշկի երանգը *****.
Անցել է կլինիկական փորձարկումներ հետևյալ լաբորատորիաներում՝
*Գրինտեք, Ֆրանսիա
**Րահն, Շվեյցարիա
***Հայաշիբարա, Ճապոնիա
****CLR, Գերմանիա
*****Նիկկոլ, Ճապոնիա
Օգտագործման եղանակը՝
Հանել պատչը տուփից և դնել նախապես մաքրված դեկոլտեի հատվածին: Պահել պատչը 15-20 րոպե: Ավելի խորը արդյունք ստանալու համար պահել ավելի երկար՝ 30-40 րոպե:
Պատչերը նախատեսված են մեկանգամյա օգտագործման համար.
Օգտագործման վայր: Մարմին