Մարմնի սկրաբ «Ծորենու դրախտ»
Աղային հիմքով «Ծորենու դրախտ» մարմնի սկրաբը մրգային և հատապտղային սկրաբների հավաքածուից` պնդուկի սերմերի հավելումով, ունի խորը մաքրող ազդեցություն: Այն հիանալի շերտազատում է մաշկի կերատինացված վերին շերտը՝ դարձնելով այն փափուկ և թավշյա: Ակտիվ բաղադրիչների շնորհիվ այն խորապես սնուցում և խոնավեցնում, վերականգնում և հանգստացնում է մաշկը:
Յուղերի համալիր (ավոկադո, ժոժոբա, քաղցր նուշ, մակադամիա, սոյա) - խոնավեցնում, սնուցում, բարելավում է մաշկի տուրգորը, ունի հակացելյուլիտային ազդեցություն, օգնում է դանդաղեցնել մաշկի ծերացումը:
Centella Asiatica-ն նպաստում է մաշկի նորացմանն ու վերականգնմանը:
Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որը սնուցում և փափկեցնում է մաշկը:
Պնդուկի կեղևը բնական հղկանյութ է՝ հարուստ միկրոտարրերով և ճարպաթթուներով:
Օգտագործման եղանակը
Քսել սկրաբը չոր կամ խոնավ մաշկին թեթև մերսող շարժումներով ձեռքերի կամ մերսող խոզանակի օգնությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով խնդրահարույց հատվածներին: Մերսել 3-5 րոպե: Լվանալ տաք ջրով:
Օգտագործման վայր: Մարմին
Ծավալ։: 250 մլ