Մարմնի սկրաբ «Մոշի գիշերներ»
Աղային հիմքով «Մոշի գիշերներ» մարմնի սկրաբը մրգային և հատապտղային սկրաբների հավաքածուից` պնդուկի սերմերի հավելումով, ունի խորը մաքրող ազդեցություն: Այն հիանալի շերտազատում է մաշկի կերատինացված վերին շերտը՝ դարձնելով այն փափուկ և թավշյա։ Ակտիվ բաղադրիչների շնորհիվ այն բարձրացնում է մաշկի առաձգականությունը և պաշտպանում շրջակա միջավայրի բացասական ազդեցություններից:
Յուղերի համալիր (քաղցր նուշ, շի, կանեփ) – խոնավեցնում, սնուցում, հանգստացնում, բարելավում է մաշկի տուրգորը, ունի հակացելյուլիտային ազդեցություն, օգնում է դանդաղեցնել մաշկի ծերացումը և նպաստում է մաշկի վերականգնմանը:
Մեղրամոմ - մաքրում, փափկեցնում և հանգստացնում է մաշկը, ունի երիտասարդացնող ազդեցություն:
Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որը սնուցում և փափկեցնում է մաշկը:
Պնդուկի կեղևը բնական հղկանյութ է՝ հարուստ միկրոտարրերով և ճարպաթթուներով:
Օգտագործման եղանակը
Քսել սկրաբը չոր կամ խոնավ մաշկին թեթև մերսող շարժումներով ձեռքերի կամ մերսող խոզանակի օգնությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով խնդրահարույց հատվածներին: Մերսել 3-5 րոպե: Լվանալ տաք ջրով:
Օգտագործման վայր: Մարմին
Ծավալ։: 250 մլ